ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կանչել են ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան արվել է դեմարշ՝ կապված Սևաստոպոլի հարվածի հետ, որը, ինչպես հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, հասցրել են Ուկրաինայի զինված ուժերը՝ օգտագործելով ATACMS հեռահար հրթիռներ։
«Ընդգծվել է, որ ԱՄՆ-ը, որը հիբրիդային պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ և փաստացի դարձել է հակամարտության կողմ՝ Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելով ամենաժամանակակից սպառազինություն, այդ թվում՝ Սևաստոպոլի բնակիչների դեմ կիրառված կասետային մարտագլխիկներով ATACMS հրթիռներ, որոնց թիրախավորումն ու թռիչքային խնդիրներն իրականացնում են ամերիկացի զինվորական մասնագետների կողմից, Կիևի ռեժիմի հետ հավասար պատասխանատվություն է կրում այս ոճրագործության համար»,- հայտարարել
են ՌԴ ԱԳՆ-ում։
Մոսկվան նաև հայտնել է, որ նման
գործողությունները «անպատիժ չեն մնա»։